Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ամուլսարի թաքցված ճշմարտությունը. ուրանային վտանգ և նախկին ակտիվիստների լռությունը

Ամուլսարի թաքցված ճշմարտությունը. ուրանային վտանգ և նախկին ակտիվիստների լռությունը
18.10.2026 | 11:21


Ճշմարտությունն Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել, որքան էլ ոմանք փորձեն աչք փակել այս վտանգի վրա։
1952-1954 թվականների «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» (Գրոմովյան արշավախումբ) 126 էջանոց համապարփակ հաշվետվությունը սևով սպիտակի վրա հաստատում է՝ Ամուլսարի տարածքում առկա են ուրանի և թորիումի հանքայնացումներ, իսկ ապարների գամմա-ճառագայթման ակտիվությունը հասնում է չափազանց բարձր՝ 500-1100 միավոր մակարդակի։ Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես հաստատել է, որ հնարավոր հանքահանման տարածքից ընդամենը 3.5-4 կմ հեռավորության վրա գամմա-ճառագայթման դոզայի հզորությունը գերազանցում է թույլատրելի նորման 4-5 անգամ՝ հասնելով 80-115 միկրոռենտգեն/ժամի։ Եվ այս ամենի պայմաններում որևէ լուրջ մասնագիտական կամ պետական փորձաքննություն առ այսօր չի իրականացվել։
Բայց ամենացավալին այն է, որ մեր երկրում նախկին «էկոակտիվիստները», որոնք տարիներ առաջ կուրծք էին ծեծում Ամուլսարի համար և հանրությանը համոզում իրենց «սկզբունքայնության» մեջ, այսօր տաքուկ պաշտոններ են զբաղեցրել կառավարական կաբինետներում և մոռացել ամեն ինչ՝ հանուն սեփական աթոռի ու բարեկեցության։ Նրանք, ովքեր ժամանակին փողոց էին փակում, այսօր լուռ համաձայնությամբ սպասարկում են այս աղետալի ծրագիրը՝ անտեսելով հանրային առողջությանն ու շրջակա միջավայրին սպառնացող իրական վտանգը։
Այս ապօրինությունն ու լռությունն անհետևանք չեն մնալու։ Տարածե՛ք այս նյութը, որպեսզի բոլորը տեսնեն իրական պատկերը և հիշեն, թե ով ով է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ